Վիկտոր Օսիմհեն. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայում»

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մեկնաբանել է իր հնարավոր տեղափոխությունը Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայում, այժմ վստահեցնում եմ ձեզ, այլ թիմ տեղափոխվելու գաղափարը անգամ մտքովս չի անցնում: Հիմա մտածում եմ միայն «Նապոլիի» մասին.

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Օսիմհենի՝ «Չելսի» կամ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին։

Օսիմհենն այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 20 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

24 տուրից հետո նեապոլցիները գլխավորում են առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 18 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Ինտերից»: