Գրեհեմ Փոթերը կարող է հեռացվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Չելսին» դիտարկում է գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին փոխարինելու մի քանի թեկնածու։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Զինեդին Զիդանը և Լուիս Էնրիկեն լոնդոնյան ակումբի ղեկավարության հավակնորդների ցանկում են:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «թոշակառուները» կարող են հեռացնել Փոթերին, եթե թիմը պարտվի առաջիկա խաղում:

«Չելսին» 24 խաղից հետո Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդն է։