«Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Դանիլոյի հետ

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը թիմի աջ պաշտպան Դանիլոյի հետ։ Այս մասին հայտնում է «ծեր սինյորայի» մամուլի ծառայությունը։

Թուրինցիների և 31-ամյա ֆուտբոլիստի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Բրազիլացին «Յուվենտուս» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2019 թվականի օգոստոսին 37 միլիոն եվրոյի դիմաց։