Ռոնալդինյոյի որդին միացել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդեսը, հանդես կգա «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում։

18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվածության մանրամասները չեն հաղորդվում։ Մենդեսը հանդես է գալիս որպես հարձակվող։

Ռոնալդինյոն թոշակի անցավ 2018 թվականի հունվարին։ Նա «Ոսկե գնդակի» դափնեկիր է, ինչպես նաև ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2004 և 2005 թվականներին։ Բրազիլիայի հավաքականի հետ նա 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։