Խավիեր Տեբաս. ««Բարսելոնան» չի կարող նոր ֆուտբոլիստներ գնել, մենք նրանց թույլ չենք տա»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» հեռանկարների մասին տրանսֆերային շուկայում:

««Բարսելոնան» հունվարին չկարողացավ տրանսֆերներ իրականացնել, մենք նրանց թույլ չտվեցինք, և այդպես կլինի հաջորդ ամառ:

Կրկնում եմ, ակումբը չի կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Deportes-ը։