«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է 26-ամյա անգլիացուն տեսնել իր թիմում։
Իսպանացի մասնագետի խոսքով՝ Չիլվելը կկարողանա ամբողջությամբ փոխարինել Ժոաու Կանսելույին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»՝ 70 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։
Չիլվելն ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։