Սաուդյան Արաբական «Ալ Նասր» ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
34-ամյա իսպանացին, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամառ, որոշել է հեռանալ կատալոնական թիմից։
Բուսկետսը դեռ չի որոշել, թե կոնկրետ որտեղ կշարունակի կարիերան, սակայն արդեն առաջարկ ունի ՄԼՍ-ից։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում։