«Չելսին» մտադիր է տրանֆերային փոխանակում առաջարկել «Միլանին»

«Չելսին» մտադիր է «Միլանին» առաջարկել կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ծառայությունները՝ իտալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի տրանսֆերի դիմաց, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը վաղուց է հարձակվողի փնտրտուքների մեջ և ակնկալում է թիմն ուժեղացնել տաղանդավոր պորտուգալացու տրանսֆերը գնելով։

Այս մրցաշրջանում 23-ամյա պորտուգալացին «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 85 միլիոն եվրո։

24-ամյա ամերիկացին «Չելսիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ամերիկացու արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 38 մլն եվրո