Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստ է վաճառել Ալվարո Մորատային

Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստ է հաջորդ ամառ վաճառել թիմի հարձակվող Ալվարո Մորատային։

30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։

Ընթացիկ մրցաշրջանում Ալվարո Մորատան անցկացրել է 32 հանդիպում, դառնալով՝ 9 գոլ և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 մլն եվրո։