Ալեքսանդր Գոլովինը երկարաձգել է պայմանագիրը «Մոնակոյի» հետ

Ալեքսանդր Գոլովինը երկարաձգել է պայմանագիրը «Մոնակոյի» հետ.

Կիսապաշտպանի նոր համաձայնագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, հայտնում է «Чемпионат»-ը։

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվելու էր 2024 թվականին։

Գոլովինը «Մոնակոյում» հանդես է գալիս 2018 թվականից։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 24 հանդիպում, դարձել 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։