Ուսման Դեմբելեն նվիրատվություն է արել իր նախկին ակումբին.
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, կատալոնական «Բարսելոնայի» վինգերն օգնել է ֆրանսիական «Էվրեին»՝4-րդ դիվիզիոնի ակումբին, որը ֆինանսական դժվարություններ է ապրում: Լրագրող Ալեքսանդր Սամսոնի խոսքով՝ Դեմբելեն փոխանցել է մոտ 100 հազար եվրո։
«Ակումբի նախագահ Սամուել Բրիգանտինոն և Էվրոի քաղաքապետ Գի Լեֆրանը ցանկանում են շնորհակալություն հայտնել Ուսման Դեմբելեին այս դժվարին ժամանակահատվածում ակումբին ցուցաբերած առատաձեռնության և ֆինանսական աջակցության համար: Ուսմանը ակումբի սան է և Էվրո քաղաքի հպարտությունը:
Ուսմանը միշտ աջակցել է ակումբին և այսօր մեր ուսուցիչների և կամավորների աջակցությամբ նա հնարավորություն է տվել 700 անդամներին ապահովել լավագույն պայմանները սպորտի համար, որպեսզի նրանք կարողանան գնալ նրա հետքերով», – ասվում է «Էվրեի» հայտարարության մեջ:
Սա առաջին դեպքը չէ, երբ ֆրանսիացին օգնում է հարազատ ակումբին ու քաղաքին: 2020 թվականի մայիսին նա աջակցել է բժշկական անձնակազմի և կորոնավիրուսի դեմ պայքարող տարբեր ասոցիացիաների դրամահավաքին։ Նույն թվականին նա նաև միացավ տեղական բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում էին կարիքավոր մարդկանց պարենային օգնություն տրամադրելու գործում:
Ուսմանը սկսել է մարզվել «Էվրեյում» 7 տարեկանից։ Նա ակումբում մնաց մինչև 2010 թվականը, երբ տեղափոխվեց «Ռեն»։