Զլատան Իբրահիմովիչ․ «Ես ուզում եմ այստեղ լինել ոչ թե նրա համար, ինչ արել եմ մեկ տարի, հինգ կամ տասը տարի առաջ, այլ այն, ինչ անում եմ հիմա»

Զլատան Իբրահիմովիչը չի ցանկանում «Միլանում» լինել ռոտացիոն խաղացող։

«Եթե ես ինքս ինձ համար նպատակներ չեմ դնում, ապա ես հանգստանում եմ և սկսում եմ ինձ անցյալի մի մասնիկ զգալ: Դա այդպես չէ, ես պատկանում եմ ներկային և ցանկանում եմ թիմակիցներիս հետ պայքարել խաղաժամանակի համար, այլապես չպետք է լինեի «Միլանում»։

Ես ուզում եմ այստեղ լինել ոչ թե նրա համար, ինչ արել եմ մեկ տարի, հինգ կամ տասը տարի առաջ, այլ այն, ինչ անում եմ հիմա։

Եթե ​​արդյունք չբերեմ կամ կարծում եմ, որ ինձ բավական է միայն վերջին 5-10 րոպեն խաղալը, ավելի լավ է մնամ տանը։ Եթե ​​ինչ-որ մեկն այդպես է կարծում, դա վերջն է: Ցանկանում եմ լիարժեք հանդիպումներ անցկացնել»,- ասել է Իբրահիմովիչը DAZN-ին տված հարցազրույցում: