Լևերկուզենի «Բայերի» կազմում այս մրցաշրջանում առաջին գոլը խփեց Սերդար Ազմունը:
Բունդեսլիգայի 22-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղում (1:1) իրանցի հարձակվողը 67-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Սա Ազմունի առաջին գոլն է Լևերկուզենի «Բայերի» կազմում այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում:
2022/23 մրցաշրջանում Ազմունը Բունդեսլիգայում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից 8-ը սկսել է պահեստայինում։