Հանս-Դիտեր Ֆլիկ. ««Բարսելոնան» ծրագիր ունի՝ պաշտպանելու Դանի Օլմոյին վնասվածքներից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի կիսապաշտպան Դանի Օլմոյի մասին։

«Մենք պլան ունենք Դանի Օլմոյի համար՝ պաշտպանելու նրան վնասվածքից։ Մենք մտածում ենք այդ մասին։ Անցած մրցաշրջանում նա մի քանի վնասվածքներ ուներ, ուստի անհրաժեշտ է նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Մենք ունենք այնպիսի ծրագիր, ինչպիսին արեցինք Պեդրիի հետ»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։

Ընթացիկ մրցաշրջանում Դանի Օլմոն անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։