Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայում հերթական ռեկորդն է գրանցել

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայում ռեկորդային անպարտելի արտագնա շարք է սահմանել: Այս մասին հայտնում է Squawka-ն։

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Բայերը» առավելության հասավ «Հոլշտայն Կիլի» նկատմամբ (2։0)։ Իսպանացու գլխավորությամբ թիմը 28 հանդիպում անընդմեջ չի պարտվել արտագնա խաղերում՝ սկսած 2023 թվականի մայիսի 27-ից, երբ թիմը 2022/23 մրցաշրջանի վերջին տուրում պարտվեց «Բոխումին» (0։3)։

Ալոնսոն այդպիսով գերազանցեց Ուդո Լատտեկի նվաճումը, ով 27-խաղյա անպարտելի արտագնա շարք է անցկացրել «Բավարիայի» և «Քյոլնի» հետ 1985-1992 թվականներին։