Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոյի որդին՝ Էնցո Ալվեսը, պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։ 15-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «Ռեալի» իր հասակակիցների թիմում։
Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոս բլանկոսների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007-ից 2022 թվականներին։ Բրազիլացին թիմում ընդհանուր առմամբ նվաճել է 25 տիտղոս։