«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ակումբում իր ապագայի մասին։
«Չեմ կարող խոսել ակումբի հետ պայմանագրի բանակցությունների մասին, բայց կարող եմ միայն ասել, որ լիովին նվիրված եմ «Լիվերպուլին»։ Ես սիրում եմ երկրպագուներին։ Տեսնենք, թե ինչ է բերելու ապագան։ Քանի դեռ ես հանգիստ եմ, կարծում եմ, որ մնացած աշխարհը կարող է հանգիստ մնալ»,- վան Դեյկի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
«Լիվերպուլի» 33-ամյա ավագի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։