Ռաֆայել Լեաուն՝ «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է CalcioMercatoWeb-ը:

Աղբյուրի համաձայն, 23-ամյա ֆուտբոլիստն ունի 150 միլիոն եվրո ազատման կետ, սակայն «Լիվերպուլը» մտադիր է ավելի քիչ գումար առաջարկել:

Այս մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։