Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն չի բացառել, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»:
«Իհարկե, Անգլիայում ես երկրպագում եմ «Մանչեսթեր Սիթիին» և հուսով եմ, որ նրանք կհաղթեն առաջնությունում, որպեսզի մրցաշրջանի վերջում ես կարողանամ տիտղոս տոնել Անգլիայում, ևս մեկը՝ Գերմանիայում:
Կյանքում ամեն ինչ ավարտ ունի։ Բայց մրցաշրջանի վերջում ես կարող եմ նույնիսկ վերադառնալ, ով գիտի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: