Էրիկ տեն Հագ. «Մենք բավարարված չենք և դրանով չենք սահմանափակվելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Անգլիայի Լիգայի գավաթը նվաճելուց հետո բաց նամակ է գրել թիմի երկրպագուներին։

«Մենք գիտենք այս մեծ ակումբի պատմության ընթացքում գավաթների կարևորությունը: Մենք շատ ուրախ ենք գավաթը «Օլդ Թրաֆորդ» վերադարձնելու համար:

Բայց մենք բավարարված չենք և դրանով չենք սահմանափակվելու»,- մեջբերում է Sky Sports-ը: