Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կշարունակի աշխատանքը ազգային հավաքականում։
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սկալոնին երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը։
Նշենք, որ Սկալոնիի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն: