Էմանուել Պետիտ. «Զիդանը չի խոսում անգլերեն, այնպես որ նա լավագույն ընտրությունը չի լինի «Չելսիի» համար»

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետիտը խոսել է գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի հնարավոր հրավերի մասին։

«Զիդանը չի խոսում անգլերեն, այնպես որ նա լավագույն ընտրությունը չի լինի «Չելսիի» համար: Նախկին զուգընկերոջս նկատմամբ ողջ հարգանքով։ Փոթերը աշխատում է սեպտեմբերից, և դուք իսկապես ցանկանում եք նրան հեռացնել աշխատանքից:

Նրանք դեռ հնարավորություն ունեն հաղթելու Չեմպիոնների Լիգան։ Փոթերի հեռացման դեպքում նոր մարզիչը պետք է հարմարվի: Սա շաբաթներ կպահանջի: Ես հիմա չէի դատի Փոթերին»,- football.london-ին ասել է Պետիտը։