«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ նվաճեց իր առաջին գավաթը:
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:
Տեն Հագը ակումբը գլխավորել է այս մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա փոխարինեց Ռալֆ Ռանգնիկին։
Այժմ 53-ամյա հոլանդացին ունի 7 գավաթ։ Նա նախկինում 6 գավաթ է նվաճել «Այաքսի» հետ՝ 3 Հոլանդիայի առաջնություն, 2 գավաթ և 1 Հոլանդիայի Սուպերգավաթ: