Չավին 5-րդ դեղին քարտը ստացավ այս մրցաշրջանում Լա Լիգայում

Չավին որակազրկվել է «Վալենսիայի» դեմ խաղի համար։

Լա Լիգայի 23-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ խաղում (0:1) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը 52-րդ րոպեին զգուշացում է ստացել մրցավարի հետ վեճերի համար։

Միգել Անխել Օրտիս Արյասի ցույց տված դեղին քարտը 5-րդն էր Չավիի համար այս մրցաշրջանում, ուստի նա չի կարողանա գլխավորել թիմը հաջորդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում։