«Բարսելոնան» փետրվարի 1-ից ի վեր առաջին անգամ գոլ բաց թողեց Լա Լիգայում:
«Ալմերիայի» հարձակվող Էլ Բիլալ Տուրեն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում կատալոնացիների դեմ խաղում (1:0) 24-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Մինչ այդ, դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց չէր թողել երեք խաղում անընդմեջ՝ «Սևիլիայի» (3:0), «Վիլյառեալի» (1:0) և «Կադիսի» (2:0) հետ:
Այսօրվա խաղին նախորդած Լա Լիգայի յոթ խաղերում «Բարսան» 7 հաղթանակ է տարել և ընդամենը 1 գոլ բաց թողել: