«Միլանի» տնօրեն Ռիկի Մասարան հայտնել է, որ ակումբն աշխատում է Օլիվյե Ժիրուի և Ռաֆայել Լեաուի հետ պայմանագրերը երկարաձգելու վրա։
«Մենք աշխատում ենք Ժիրուի և Լեաուի հետ պայմանագրերի երկարաձգման վրա, բանակցությունները շարունակվում են։ Մենք ցանկանում ենք, որ նրանք երկուսն էլ մնան ակումբում»,- Մասսարային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 36-ամյա Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Իսկ 23-ամյա Լեաուն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։