«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում քննադատությունները:
«Ես չեմ մտածում քննադատության մասին: Դա ինձ բոլորովին չի ցավեցնում: Այժմ իրավիճակը հեշտ չէ, բայց մենք պետք է շարժվենք ճիշտ ուղղությամբ։
Եթե դիտում եք մեր հանդիպումները, ապա հասկանում եք, որ ֆուտբոլիստները տալիս են իրենց առավելագույնը»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։