Անխել Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրվում է մեկ այլ ակումբ

«Ինտեր Մայամին» այս ամառ ցանկանում է ձեռք բերել Անխել Դի Մարիային:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, արգենտինացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՄԼՍ-ի ակումբը։ Անխել Դի Մարիան, ում պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է հունիսին, մտադիր է երկարաձգել պայմանագիրը, չնայած նրան, որ ղեկավարությունը մտադիր է կրճատել նրա աշխատավարձը։ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նույնպես հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է Դի Մարիայի վրա՝ հավատալով, որ արգենտինացու փորձը օգտակար կլինի թիմին՝ վերականգնելու համար:

Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը հայտնել էր, որ ակումբը հետաքրքրված է Լիոնել Մեսսիի և Սերխի Բուսկետսի ծառայություններով։