«Ատլետիկոն» կվիճարկի Անխել Կորեայի հեռացումը:
«Մադրիդի Ռեալի» դեմ խաղի 64-րդ րոպեին «Ատլետիկոյի» հարձակվողը արմունկով հարվածեց «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի կրծքին, ինչի համար կարմիր քարտ ստացավ գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյից։
«Ատլետիկոն» պատիժը չափազանցված է համարում, ուստի կդիմի բողոքարկման կոմիտե, քանի որ 121-րդ հոդվածի համաձայն՝ խաղացողը կարող է բաց թողնել առնվազն երկու հանդիպում։