Դայչի Կամադան ամռանը կարող է հզոր ակումբ տեղափոխվել

Դայչի Կամադան այս ամառ կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:

Ինչպես հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ վկայակոչելով Sport1-ին, «Այնթրախտի» կիսապաշտպանը պատրաստ է ամռանը միանալ Դորտմունդին անվճար տրանսֆերի դեպքում:

«Բորուսիան» ճապոնացուն առաջարկում է պայմանագիր մինչև 2028 թվականը՝ տարեկան մոտ 5 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն մինչ այժմ պայմանավորվածություններ չեն եղել։ Նշվում է, որ Կամադան առաջարկներ ունի Պրեմիեր Լիգայի ակումբներից։

Այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։