Մարկուս Թյուրամին առաջարկել են հզոր ակումբի

«Բարսելոնային» առաջարկել են գնել Մարկուս Թյուրամին:

Կատալոնացիները բարձր են գնահատում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողին իր բազմակողմանիության համար։ Նրան գնելը ձեռնտու է այնքանով, որ ամռանը անվճար կկարողանա գալ Կատալոնիա, քանի որ ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է, հայտնում է Mundo Deportivo-ն:

Միևնույն ժամանակ, այլ ակումբներ՝ ՊՍԺ-ն, «Չելսին», «Ինտերը», «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրվում են:

Հարկ է նշել, որ Լիլիան Թյուրամը՝ Մարկուսի հայրը, խաղացել է «Բարսայում» 2006-2008 թվականներին։ Ինքը՝ Գլադբախի հարձակվողը, ուրախ կլիներ տեղափոխվել կատալոնական ակումբ։