Տիբո Կուրտուա․ «Բոլոր վիրավորանքներից հետո նա կարողացավ կենտրոնանալ, և գուցե դա նրան ավելի ուժեղ դարձրեց»

Տիբո Կուրտուան ​​հաըտարարել է, որ ռասիստական ​​հայհոյանքները Վինիսիուսին ավելի ուժեղ են դարձնում:

Մրցաշրջանի ընթացքում «Մադրիդի Ռեալի» վինգերը ենթարկվել է տարբեր ակումբների երկրպագուների վիրավորանքների։ Լա Լիգան մրցաշրջանում գրանցել է բրազիլացու նկատմամբ ռասիզմի 8 դեպք։

«Բոլոր վիրավորանքներից հետո նա կարողացավ կենտրոնանալ, և գուցե դա նրան ավելի ուժեղ դարձրեց: Նախկինում դա նրան շեղում էր խաղից, իսկ այժմ նա հասել է մի վիճակի, որտեղ կենտրոնացած է խաղերի վրա։ Սա այն Վինիսիուսն է, որի հետ մենք պետք է հաղթենք:

Վինիսիուսը, որը մենք տեսանք «Էնֆիլդում», այն է, ինչ մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր խաղում»,- ասել է մադրիդցիների դարպասապահը: