«Բարսելոնայի» հարձակվողը վնասվածք է ստացել

Անսու Ֆաթին «Բարսելոնայի» մարզման ժամանակ վնասել է ծունկը:

Ակումբը հայտնել է, որ 20-ամյա խաղացողը ձախ ոտքի ծնկի կապտուկ է ստացել։ Վերականգնման ժամկետը չի նշվում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, եզրային հարձակվողը բաց կթողնի Լա Lիգայի հաջորդ հանդիպումը «Ալմերիայի» դեմ:

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Ֆաթին 21 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։