Կրասնոդարի ֆուտբոլիստ․ «Ես բարձր եմ գնահատում ՌՊԼ-ի ֆուտբոլի մակարդակը»

«Կրասնոդարի» հարձակվող Մոզես Քոբնան Դեյվիդը բարձր է գնահատել ՌՊԼ-ն։

«Ես բարձր եմ գնահատում ՌՊԼ-ի ֆուտբոլի մակարդակը։ Եթե ​​այս իրավիճակը չլիներ, ապա ռուսական ֆուտբոլն իրեն ավելի լավ կողմից կդրսեւորեր, հանգիստ կխաղային եվրոպական մրցաշարերում։

Ինչ վերաբերում է «Կրասնոդարին», ապա մենք կարող ենք և ավելի լավ խաղալու ենք։ Սիրելի երկրպագուներ, մի անհանգստացեք, խոստանում եմ։ Մենք ցույց կտանք, թե ինչի ենք ընդունակ, սպասեք»,- ասել է նիգերիացին։