Պեդրիի և Ուսման Դեմբելեի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին և թիմի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող են մասնակցել մարտի 3-ին սպասվող Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը, հայտնում է MD-ն:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստների ապաքինումը շատ արագ է ընթանում, և նրանք սպասվածից շուտ կարող են վերադառնալ խաղադաշտ:

Նշենք, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 3-ին՝ 00:00-ին: