Չավի. «Դեմբելեն իրեն լավ է զգում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքի մասին:

«Դեմբելեն իրեն լավ է զգում: Նա այժմ ապաքինվում է, ես նրան երեկ տեսա մարզման ժամանակ։ Նա 100 տոկոսով պատրաստ չէ, բայց մոտ է վերադարձին:

Մենք կգնահատենք նրա առողջական վիճակը, և միայն դրանից հետո կորոշենք, թե երբ նա կմիանա թիմին», – Չավիի խոսքերը մեջբերում է Sports.es-ը: