Ֆաբինյոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոյի ծառայություններով։ Մադրիդյան գրանդը կարող է 29-ամյա բրազիլացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Fichajes-ը:

Ֆաբինյոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից՝ «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո։

Այդ ժամանակից ի վեր բրազիլացին անցկացրել է 202 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 11 գոլ և 8 գոլային փոխանցում կատարել։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: