Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Ալ-Նասրում»

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Ալ-Նասրում»։ Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել իսպանացի ֆուտբոլիստին, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

36-ամյա Ռամոսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նշվում է, որ մինչ փարիզեցիները չեն բանակցում ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագրի շուրջ։

Այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ այժմ «Ալ-Նասրում» է հանդես գալիս Ռամոսի մտերիմ ընկերը՝ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։