«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է թիմի վատ արդյունքների պատճառով ճնշման մասին։
«Ես խոսել եմ սեփականատերերի հետ։ Ամեն ինչ նույնն է՝ նրանք ինձ միշտ աջակցել են։ Ես արդեն չորս ամիս է, ինչ աշխատում եմ ճնշման տակ և անընդհատ հարցեր եմ ստանում նրանց աջակցության մասին:
Երկրպագուները վրդովված են: Դա ճիշտ է։ Չեմ կարող ասել այնպիսի բան, որը կստիպի երկրպագուներին աջակցել մեզ, եթե դեմ լինեն։ Միակ լուծումը հանդիպումներում հաղթելն է»,- մարզչի խոսքերը մեջբերում է Bild-ը։
Լոնդոնյան ակումբը 1 հաղթանակ է տարել վերջին 10 խաղում։ «Չելսին» 23 խաղում 31 միավորով 10-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։