Էրիկ տեն Հագը ցանկանում է իր թիմում տեսնել Ֆրենկի դե Յոնգին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է հաջորդ ամառ կրկին փորձել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի գնել: Հիշեցնենք, որ վեց ամիս առաջ հոլանդացին հրաժարվել էր տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»:

Ինչպես հայտնում է լրագրող Խավի Միգելին՝ Էրիկ տեն Հագը կրկին կպնդի ղեկավարությանը ձեռք բերել Ֆրենկի դե Յոնգին։ Միակ խնդիրն այն է, որ «Բարսելոնան» մտադիր է արգելափակել մանկունիանցիների բոլոր փորձերը։ Ղեկավարությունը փոխել է իր կարծիքը Ֆրենկիի մասին և ցանկանում է պահել կիսապաշտպանին թիմում:

Նշենք, որ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։