Ժոաու Ֆելիշ․ ««Չելսիում» ես ավելի շատ ազատություն եմ ստանում, քան Մադրիդի «Ատլետիկոյում»»

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը հայտարարել է, որ Գրեհեմ Փոթերի թիմն ավելի շատ ազատություն է ստանում, քան Մադրիդի «Ատլետիկոն»: Հիշեցնենք, որ պորտուգալացին «Չելսիի» կազմում հանդես է գալիս վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ 

««Չելսիում» իմ դիրքը տարբերվում է նրանից, ինչ ես էի «Ատլետիկոյում»: Մադրիդում մենք այլ ոճով էինք խաղում։ Այժմ ես ավելի շատ ազատություն ունեմ ցուցադրելու իմ լավագույն ֆուտբոլը։ Ինձ հնարավորություն է տրվում լինել իմ լավագույն մակարդակում՝ թիմին օգնելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Eleven Portugal-ը։

Նշենք, որ Ֆելիշը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում չորս խաղում խփել է մեկ գոլ և մեկ անգամ ստացել է կարմիր քարտ։