Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյով, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է Ռոմերոյի խաղով։ Նա կարծում է, որ պաշտպանության կենտրոնում իրենց կապը Միլիտաոյի հետ կարող է կատարյալ լինել գալիք տարիների ընթացքում:

Այս մրցաշրջանում նա «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ առանց գոլի:

Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։