Լուկա Մոդրիչ. «Մենք կարևոր և դժվարին խաղ ունենք հիանալի թիմի դեմ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝«Լիվերպուլի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։

«Մենք կարևոր և դժվարին խաղ ունենք հիանալի թիմի դեմ՝ պատմական մարզադաշտում, որը լի է անհավանական երկրպագուներով:

Մենք պետք է շատ քրտնաջան աշխատենք հաջող արդյունքի հասնելու համար։ Պետք է ամեն ինչ տալ հարյուր տոկոսով, ներդաշնակորեն գործել որպես թիմ և օգնել միմյանց: Ինչպես միշտ, մենք շատ ենք վերլուծել հակառակորդներին, բայց շատ լավ գիտենք «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին, քանի որ հաճախ էինք խաղում նրանց դեմ։

Ոչ վաղ անցյալում մենք արդեն հաղթեցինք այստեղ՝ «Էնֆիլդում», և հույս ունենք դա կրկնել»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Goal-ը: