Լուկա Դոնչիչ. « Նա պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Լուկա Դոնչիչը խոսել է աշխարհի առաջնությունում Լիոնել Մեսսիի հաղթանակի մասին:

«Անհավանական, անհավանական: Նա պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ես իսկապես հաճույք եմ ստանում նրա խաղը դիտելուց: Դիտել եմ Արգենտինայի հավաքականի բոլոր հանդիպումները։ Նա անհավանական տաղանդ է»,-ասել է «Դալլասի» բասկետբոլիստը։