Մադրիդի «Ռեալը» թիմի պաշտպանությունը ուժեղացնելու երկու տարբերակ ունի

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլային։ Եթե ​​այս տրանսֆերը ձախողվի, ապա մադրիդյան ակումբը կփորձի ձեռք բերել «Թոթենհեմից» Քրիստիան Ռոմերոյին, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է Քրիստիան Ռոմերոյի խաղով։ Նա կարծում է, որ պաշտպանության կենտրոնում Ռոմերո-Միլիտաո զույգը կարող է իդեալական լինել գալիք տարիներին։

Միաժամանակ նշվում է, որ «Թոթենհեմը» դժվար թե բաց թողնի Քրիստիան Ռոմերոյին՝ նրան համարելով թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։