Ռաֆինյա․ «Երբեք չեմ տեղափոխվի «Ռեալ»»

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հայտարարել է, որ երբեք չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Ո՞ր թիմում ես երբեք չեմ խաղա: Այդ թիմը «Ռեալն» է։ Տեղափոխվե՞լ իսպանական այլ ակումբ: Ես ցանկանում եմ խաղալ միայն «Բարսելոնայում»։ Եթե ​​խոսենք եվրոպական այլ թիմերի մասին, ապա ինձ դուր են գալիս «Արսենալը» և ՊՍԺ-ն: Իհարկե, կցանկանայի, որ Մեսսին վերադառնա «Բարսելոնա»»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Նշենք, որ Ռաֆինյան կատալոնական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ անգլիական «Լիդսից»։