«Յուվենտուսը» հետաքրքրված է Բրահիմ Դիասի ծառայություններով

«Յուվենտուսը» ուսումնասիրում է ամռանը կազմն ուժեղացնելու հնարավորությունը: Ինչպես հայտնում է Calciomercatoweb-ը, թուրինյան ակումբը հետաքրքրված է հարձակողական ոճի կիսապաշտպան Բրայմ Դիասի ծառայություններով։

Բրահիմ Դիասը ներկայումս հանդես է գալիս «Միլանում»: Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիները չեն պատրաստվում գնել 23-ամյա իսպանացուն Մադրիդի «Ռեալից», և «Յուվենտուսը» ակնկալում է օգտվել դրանից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Միլանի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դրանցում ֆուտբոլիստը խփել է հինգ գոլ և երկու գոլային փոխանցում կատարել։