Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին

Ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:

«Ֆուտբոլիստի «Բարսելոնա» տեղափոխվելու շանսերը շատ ցածր են, այս պահին հավանական տարբերակը ՄԼՍ-է», – գրել է Ռոմանոն:

Արգենտինացու գործող պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ ավարտվում է ամռանը, իսկ կողմերը դեռ նոր պայմանագիր չեն կնքել։