Ռանդալ Կոլո-Մուանին այս ցուցանիշը կիսում է Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ

Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին Բունդեսլիգայում դարձել է 20 գոլի հեղինակ։

Ֆրանսիացին Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի «Վերդերի» դեմ խաղում 51-րդ րոպեին գրավեց դարպասը:

24-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում դարձել է երրորդ խաղացողը, ով առնվազն 10 գոլ է խփել և առնվազն 10 գոլային փոխանցում կատարել եվրոպական լիգայում։ Նախկինում դա արել էին ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարն ու Լիոնել Մեսսին։