«Նյուքասլը» առաջին պարտությունը կրեց օգոստոսից հետո

«Նյուքասլը» 2022 թվականի ամառվանից ի վեր առաջին պարտությունն է կրել ԱՊԼ-ում։

Էդի Հաուի թիմը 24-րդ տուրում պարտվեց «Լիվերպուլին» (0:2): Օգոստոսի 31-ին «կաչաղակները» նույնպես պարտվեցին մերսիսայդցիներին 1:2 հաշվով։

«Նյուքասլը» 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Հաջորդ խաղում նրանք կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղը տեղի կունենա մարտի 4-ին։